ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Սա այն է, ինչ պետք է նաև Հայաստանին

Սա այն է, ինչ պետք է նաև Հայաստանին
12.02.2025 | 16:02

ԱՄՆ-ի պետական համակարգում մեծ փոփոխություներ են սպասվում, ես կասեի՝ դրական փոփոխություններ: Սկիզբ են դրել պետական ռեսուրսների՝ հարկ վճարողների գումարների վատնումը կասեցնելուն և պետական պարտքի նվազեցմանը:

Սա այն է, ինչ պետք է նաև Հայաստանին, և այն օրը, երբ հայ ժողովուրդը կայացնի նման որոշում, մենք էլ կանցնենք նման ճանապարհով, և ես ինքս դադար կտամ յուրաքանչյուր դրամ վատնող ռեսուրսին, հետ կվերադարձնենք արդեն վատնվածը, որ շարունակաբար մեծ ծավալներով տեղի է ունենում Նիկոլի ռեժիմի ձեռամբ: Այս գումարները պետք է ուղղվեն պետության ամրացմանը, այլ ոչ՝ ոմանց հարստացմանը, ինչպես հիմա:

Նկարը «Ֆորբսի» տեսանյութից է: Կարծում եմ՝ մինչ օրս ԱՄՆ-ի նախագահի գրասենյակի տեսածս լավագույն նկարը: Տեսանյութը արժի նայել:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3531

Մեկնաբանություններ